Փաշինյանն այսօր Տավուշի մարզում հանդիպում է իր աջակիցների հետ։ Այս պահին նա Տավուշի Աչաջուր գյուղում է, որը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ծննդավայրն է։ Փաշինյանն անդրադարձավ իր եւ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների պատմությանը եւ բացառիկ մանրամասներ պատմեց։

«Ուղղակի պատմելու եմ այն պատմությունը, որն իմն է։ Ես կարծում եմ, որ այստեղ՝ Տավուշում, ընտանեկան խոսակցության կարիք կա, թե ինչու այսպես եղավ։ Երբ ես Օնիկին միջնորդել եմ նշանակել Գլխավոր շտաբի պետ, ես իրեն մենակ մի բան եմ ասել. «Օնիկ, ես մենակ մի բանից եմ վախենում, իմ կարծիքով՝ դու նախկին իշխանությունների հետ կապեր ունես»։ Ինքն ինձ ասաց. «Չե, մի մտածիր, դու այստեղ հաստատ վախենալու բան չունես»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ պատերազմի ընթացքում իրեն ԱԱԾ-ից ասել են, որ Գասպարյանը սխալ բան է զեկուցել, ինչից հետո նա զրուցել է Գասպարյանի հետ, եւ նրանք երկուսով եկել են որոշման, որ Փաշինյանը պիտի անվերապահորեն վստահի Օնիկ Գասպարյանին։ Սակայն հետո Գասպարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

11 Հունիս, 2021 18:26
1723
; ;