medialab.am-ը գրում է․

Թոթովախոս և ոճային՝ տարիներ հետո այսպես կնկարագրեն մեր հերոսին ապագայի մարդաբանները, որոնք ստիպված կլինեն առնչվել հայոց քաղաքական դաշտի մտքի խոկումների և «կուլտուրական կառուցվածքների» հետ:

Այսօրվա մեր ազգափրկիչը գեներալ-մայոր է, բայց պատվելի այդ կոչման խրամատները եղել են Երևան քաղաքում։ Հենց երևանցի ու քաղաքի տղա լինելու փաստն էլ շեշտվում է մեր հերոսի կողմից՝ փորձելով իր կողմը գրավել «իսկական» երևանցիների քվեները։ 

Ավարտել է մեր «բնիկ» երևանցին Երևանի 2-րդ միջնակարգ դպրոցը։ Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը՝ «Պապլավոկի» դիմաց, համարվել է խորհրդային էլիտայի սիրելի դպրոցներից մեկը, և մեր հերոսն էլ փոքրուց իմացել ու զգացել է, որ ինքը կապտարյուն ազնվական է1, և իրեն հարիր չէ շարքային մահկանացուների հետ երկրորդական դպրոցներում սովորել։

Այդ դպրոցն են ավարտել այնպիսի երևելի դեմքեր, ինչպիսիք են Ռուբեն Հախվերդյանի հայրը՝ գրականագետ, ակադեմիկոս Լևոն Հախվերդյանը, գործարար Գարեգին Նուշիկյանը, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը և այլք։ 

1 Կապտարյուն ազնվական – եվրոպական փնթիությունների փուլում, երբ ազնվականներին քիչ թե շատ հաջողվում էր լվանալ ձեռքերը, երակներն ընդգծվում էին։ Ռամիկ մարդիկ էլ կարծում էին, թե ազնվականների երակներով կապույտ արյուն է հոսում։ Մեր կողմից պատմական պարզաբանում օրվա հերոսին։

Ուսումն ավարտելուց հետո՝ 1997-99 թթ., ծառայել է նորանկախ Հայաստանի զինված ուժերում։ 1999-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան՝ անասնաբույժի որակավորմամբ։ Ծառայությունից ու անասնաբույժի որակավորում ստանալուց հետո ծառայության է անցնում ՀՀ ԱԱԾ-ում։

Իհարկե կենսագիրները չեն կարողացել դեռ մեկնաբանել, թե ուսումնատենչության ինչպիսի ձիրքով է հասցրել ծառայելուն զուգահեռ ձեռք բերել անասնաբույժի կարևորագույն մասնագիտությունը, բայց դա մեր պատմության մեջ ոչ էական դետալ է։

2000-2003 թթ. աշխատել է Արարատի մարզի Մասիսի բաժնում՝ որպես օպերլիազոր։ Ծառայության տարիներին՝ 2002 թ., վերապատրաստվել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության՝ ՖՍԲ ակադեմիայում։ 2003 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը։

Թերևս հենց այստեղ է յուրացրել Крым наш սրբազան ուխտը։ Իսկ կադրային չեկիստ լինելու հանգամանքի մասին հենց ինքն է խոսում հպարտությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

1933