33-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է գազատար խողովակին. կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 00։45-ի սահմաններում Բերդավան բնակավայրի վարչական տարածքում՝ Մ-16 ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Լոռու մարզի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Չիչակյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Չիչակյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր Բալաբեկ Փարսադանյանը, ում տարիքն ու բնակության վայրը պարզվում է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:
16 Հունիս, 2021 15:37
1585
Երևանում ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման գազատար. որոշ հասցեներում գազ չի լինի
26 Հունվար, 2025 14:26
Գազատարի վնասման հետևանքով դադարեցվել է Սիսիանի Կենտրոն թաղամասի գազասպառողների գազամատակարարումը
05 Օգոստոս, 2024 14:15
Հորդառատ անձրևների հետևանքով վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը
27 Մայիս, 2024 00:04
«Նիսսան»-ը հարվածել է գազի խողովակի սյանը, խանութի պատին և կոտրել տերմինալը. կա 4 վիրավոր
15 Հունվար, 2025 23:36
Օգտակար խորհուրդներ, եթե քովիդից բուժվելիս միացված է եղել ներշնչափողային խողովակ
10 Մարտ, 2021 18:10
Գազի փտած խողովակից մինչեւ կեղծ ներդրողներ. Քոչարյանի հերթական մանիպուլյացիաները
28 Օգոստոս, 2020 16:06