Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը՝ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Մարգարետա Սեդերֆելթի գլխավորությամբ:
Հայաստանի նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի արագ արձագանքը՝ դիտարկելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Դիտորդական պատվիրակության անդամները Հանրապետության նախագահին են ներկայացրել առաքելության մանդատը և ընտրական գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումները:
Զրուցակիցները նշել են, որ ակնկալում են արդար, ազատ ու թափանցիկ ընտրություններ:
17 Հունիս, 2021 16:50
427
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը կոչ է արել Ադրբեջանին և Ռուսաստանին՝ վերականգնել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տարանցումը
07 Փետրվար, 2023 10:19
Մակունցը Կովկասի բանակցությունների և ԵԱՀԿ ՄԽ ավագ խորհրդականի հետ քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում և հումանիտար ճգնաժամը
07 Փետրվար, 2023 10:18
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը վայելում է Բլինքենի անձնական վստահությունը. Պատել
02 Փետրվար, 2023 12:43
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին
22 Դեկտեմբեր, 2022 16:32
Ադրբեջանը հող է նախապատրաստում Լաչինի միջանցքը փակելու համար․ Ալեն Սիմոնյան
05 Դեկտեմբեր, 2022 16:45
Ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից․ Ալեն Սիմոնյանը՝ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովում
28 Հոկտեմբեր, 2022 12:33
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ
11 Մայիս, 2021 13:11
Տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը` տեսակապի ձևաչափով
01 Դեկտեմբեր, 2020 21:41