ԱՄՆ-ի Ալաբամա նահանգին արևադարձային փոթորիկ է պատուհասել։ Զոհվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնում է USA Today-ը։
Նշվում է, որ փոթորկի պատճառով երկու մեքենաներ են բախվել միմյանց, զոհվել է 10 մարդ, որից 9-ը՝ երեխաներ։ Մյուս երկու զոհերը 24-ամյա տղամարդն ու նրա 3-ամյա որդին են, որոնց վրա ծառ է ընկել։

«Կլոդետ» փոթորիկը մոլեգնում է արդեն մի քանի օր և հեղեղել է ԱՄՆ-ի հարավարևելյան հատվածները։ Այն շարժվում է Ատլանտյան ափի ուղղությամբ։

Մասշտաբային հեղեղումների պատճառով իրականացվում է տարհանում։ Ավտոտրանսպորտի երթևեկությունը դժվարացած է։

973