Ռիգայի Հայ առաքելական եկեղեցու «Ֆեյսբուք»-ի էջից տեղեկանում ենք, որ  Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում Ադրբեջանի դեսպանության առջև ադրբեջանցիների կողմից իրականացված հակահայկական ցույցը արտոնված չի եղել քաղաքի իշխանությունների կողմից

 

«Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին քաղաքապետարան է ուղարկել տեղեկատվություն ստանալու հարցումն առ այն, թե արդյոք հուլիսի 17-ին Լատվիայում բնակվող ադրբեջանցիների կողմից Լատվիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության առջև կազմակերպված բողոքի գործողությունը և երթը արտոնվա՞ծ է եղել Ռիգայի քաղաքային խորհրդի կողմից։ Ի պատասխան հարցման` տեղական ինքնակառավարման մարմինը հայտնել է, որ 2020թ. հուլիսի 17-ին Լատվիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության առջև հանդիպում, բողոքի գործողություն կամ երթ անելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացվել»,- նշված է գրառման մեջ:

 

542