Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Այսօր և վաղը ՀՀ ամբողջ տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը դիտվել և դիտվելու է 6-7-ի (բարձր) սահմաններում:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի 6-7 արժեքների դեպքում բաց մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում արևի տակ մնալ 18-22 րոպե, իսկ թուխ մաշկ ունեցողներին՝ 35-39 րոպե, ավելին մնալու դեպքում հնարավոր են մաշկի նկատելի կարմրություն՝ էրիթեմա»:
23 Հունիս, 2021 14:41
838
Պտտահողմ՝ Սևանա լճի վրա․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
19 Սեպտեմբեր, 2026 10:35
Վարչապետը Գագիկ Վանոյանին վերանշանակել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնում
28 Օգոստոս, 2026 14:46
Ինչ եղանակ սպասել օգոստոսին. Գագիկ Սուրենյան
01 Օգոստոս, 2026 11:58
Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Սուրենյան
04 Հոկտեմբեր, 2026 10:06
Պտտահողմ՝ Սևանա լճի վրա․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
19 Սեպտեմբեր, 2026 10:35
Հորդառատ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
28 Օգոստոս, 2026 21:02