Օգոստոսի 27-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը  ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ մեկնել էր Արցախ։ Արցախի ոստիկանների հետ հանդիպման ժամանակ հուզիչ եւ պարտավորեցնող էր Արցախի ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ողջույնի խոսքը. «Բարով եք եկել մեր և ձեր հայրենիքի արցախյան հատված»:

 

2019 թվականի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը շատ բան փոխեց: Սա ևս մեկ անգամ հանրությանն ուղղված հորդոր էր` հասկանալու, որ հայը հայ է՝ լինի Հայաստանում, Արցախում, թե Սփյուռքում:

 

«Մեր և ձեր հայրենիքի», մեկ պետության գաղափարի արժեւորումը մեր ժամանակներում, հատկապես, ունի ընդգծված կարևորություն: Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ ինքը պատկանում է մի ինքնության, որը կոչվում է Հայաստան, Արցախ և Սփյուռք եռամիասնություն:  Այս երեք բաղադրատարրերն առանց մեկը մյուսի գոյություն ունենալ չեն կարող:

 

Տարիներ շարունակ, քաղաքական էլիտայի հիերարխիայում ամենատարբեր կարևորության պաշտոններ ու պորտֆելներ զբաղեցնող անձանց «ղարաբաղցի» լինելու հանգամանքն ազդել էր արցախցու հավաքական կերպարի հանրային ընկալման վրա: Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ղարաբաղցի լինելու հանգամանքն է´լ ավելի էր խորացնում այդ անջրպետը:

 

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ելույթն իրապես բեկումնային էր: Ուժային կառույցի ներկայացուցչի կողմից հնչեցված նման խոսքերը պարտավորեցնող  են ոչ միայն արցախցիների, այլև համայն հայության համար: Սա մի սթափեցնող կոչ էր նաև հատուկ այն անձանց համար, ովքեր անընդհատ բաղդատում են հայությանն ու իրենց այլ ինքնության կրող ներկայացնում:

 

Այսպիսով, չենք սխալվի, եթե ասենք, ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ելույթն իր արժանապատիվ տեղն է գտնելու մեր նորագույն պատմության էջերին: Եվ սա կարևորագույն ազդակ է հանդիսանալու ապագ սերունդների համար: Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ հայկական ինքնությունը մեկն է, որի պահպանումն ու փոխանցումը աշխարհասփյուռ հայության «ազնվագույն» պարտքն է:

 

">http://

31 Օգոստոս, 2020 17:41
1164
; ;