ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Որոշ շրջանակներ շարունակ փորձում են ՔՊ-ի «գրպանը» ընտրությունների գիշերը կազմակերպած հրավառություն գցել։

Մի քանի անգամ արդեն հայտարարել ենք, որ ՔՊ-ն ՈՉ ՄԻ հրավառություն ընտրությունների գիշերը չի արել, բայց հիմա ավելի մանրամասն կանդրադառնամ Երևանում իրականացված երկու հրավառության։

Երկու հրավառություն է եղել Հանրապետության(նախկին Ալավերդյան) փողոցում, իրարից որոշակի ժամանակային ինտերվալի տարբերությամբ։

Այդ փողոցի վրա եղել է երկու ընտրատեղամաս՝ 71 և 114 դպրոցներում։ Երկու տեղամասում էլ հաղթել է «Հայաստան» դաշինքը՝ 221-463 և 289- 462 ձայների հարաբերակցությամբ։

Այս թեմային չեմ հոգնի անդրադառնալ այնքան, մինչև ոչ մի մութ կետ չմնա։ Ես ու իմ բազմաթիվ թիմակիցներ դատապարտել ենք Ապրիլյանի տարելիցին ՀՀԿ-ի կողմից կազմակերպված հրավառությունը, նույնը անել կամ թույլ տալ մենք չէինք կարող»։

24 Հունիս, 2021 12:06
251
; ;