
Երեկ «Աբովյան Վերին Պուրակ» օրվա կարգավորիչ ջրամբարը թունավորել փորձող 68-ամյա Միխաիլ Լեդյաևն ազգությամբ ռուս է, բայց Հայաստանի քաղաքացի: Ջրամբարի տարածքում նա հայտնվել է պատահաբար:
Լեդյաևը, ըստ ՀՀ քննչական կոմիտեի, ջրամբարի թունավորման մտադրություն չի ունեցել: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Վարդան Թադևոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է՝ քաղաքացին դեպքի վայրում գտնվել է ոչ ադեկվատ վիճակում. «Նա ունի հոգեկան առողջության խնդիրներ, իր ներքին ձայնը իրեն հուշել է, որ ինքը պետք է ջուրը թունավորի, բայց ինքը պատահաբար է հայտնվել այնտեղ: Իր ձեռքին եղել է քանոնի պես սուր առարկա, որով երեք անգամ հարվածել է ոստիկանի գլխին»,- ասել է նա:
Այս դեպքով նյութեր են նախապատրաստվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում: