
Այս տարվա ամառը աննախադեպ շոգ է, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայից բարձր: Շատ դեպքերում այս անոմալ շոգից չի փրկում անգամ էլեկտրական հովհարը, իսկ օդորակիչն էլ ոչ բոլորն ունեն։
Araratnews.am-ը ներկայացնում է ամառվա շոգին բնակարանը հովացնելու մի քանի տարբերակ։
1. Չափազանց կարեւոր են սենյակի օդափոխության ժամերը։ Փորձագետները նշում են, որ առավոտյան ժամը չորսից մինչեւ յոթն ընկած ժամանակահատվածն ամենահովն է: Ուստի կարելի է բացել պատուհանները երեկոյան ժամը 22։00-ից մինչեւ աշխատանքի գնալը:
2. Խորհուրդ է տրվում նաեւ սովորական օդափոխիչի առջեւ մի քանի շիշ սառեցված ջուր դնել կամ սառույցով տարաներ, ինչը կօգնի տանը ապահովել սառը օդի հոսքը:
3. Խոնավության բարձրացման համար կարելի է նաեւ խոնավ կտոր կախել բաց պատուհանից։ Դա կօգնի ապահովել սառը եւ խոնավ օդի հոսքը տուն: Սալիկապատված կամ լինոլիումապատ հատակը հաճախակի պետք է սրբել սառը ջրով։ Դա նույնպես խոնավության զգացում կառաջացնի։
4. Հարմարվետ քնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս անկողնային սպիտակեղենը մի քանի ժամով դնել սառնարան։
Լյուսիյա Պետրոսյան