«Հայկական ժամանակ»-ը գրում է.

Գիտությունների ազգային ակադեմիան այսօրվանից կունենա նոր նախագահ:

Այս պահին ԳԱԱ-ում ընթանում են ԳԱԱ նախագահի, փոխնախագահի, ակադեմիկոս-քարտուղարների ընտրություններ: Վաղն էլ տեղի կունենան բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարների եւ նախագահության անդամների ընտրությունները: Այս մասին մեզ հաղորդեցին ԳԱԱ լրատվական բաժնից:

ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվել են 3 թեկնածուներ՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը:

Նշենք, որ համաձայն «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ ԳԱԱ կանոնադրության՝ ակադեմիայի նախագահն ընտրվում է ակադեմիայի ընդհանուր ժողովի կողմից, ակադեմիայի ակադեմիկոսների թվից` փակ-գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ակադեմիայի նախագահ:

Նախագահի պաշտոնավարման այս սահմանափակումը առաջարկվել է ԳԱԱ գործող նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի կողմից՝ նախկին՝ 2016 թվականի ընտրությունների ժամանակ:

Եվ ըստ այս օրենքների՝ նա այլեւս չի կարող շարունակել պաշտոնավարումը:

Ռադիկ Մարտիրոսյանը ԳԱԱ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից:

1552