Աշխարհազորում կներգրավեն իգական սեռի ներկայացուցիչներ. Գաբրիել Բալայան
Պաշտպանության նախարարությունը նախատեսում է ստեղծվելիք աշխարհազորում ներգրավել նաև իգական սեռի ներկայացուցիչներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 1-ին կայացած ասուլիսում ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը` նշելով, որ ներգրավումը լինելու է կամավորության սկզբունքով:
«Որևէ խտրականություն չենք նախատեսում այդ առումով: Մենք արդեն շուրջ 5 տարի է՝ ունենում ենք ռազմաուսումնական հաստատություններից աղջիկների թողարկում, որոնք ավագ լեյտենանտ, գուցե կապիտան են արդեն դարձել: Աշխարհազորում կամավորության սկզբունքով կկարողանան ներգրավվել այն կանայք, որոնք պահեստազորում հաշվառում չունեն»,- ասաց Բալայանը:
Փոխնախարարը նշեց, որ առաջին փուլում կանանց կառաջադրվեն ոչ մարտական խնդիրներ:
01 Սեպտեմբեր, 2020 15:57
1023
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50 տոկոսը կանայք են. ԱԳՆ
24 Հունիս, 2026 19:41
Կանայք ևս ծառայում են․ կանանց գումարտակի առօրյան․ լուսանկարներ
06 Փետրվար, 2026 14:08
Իրանում այսօր շատ կանայք գլխաբաց են քայլում փողոցներով, սակայն դեռևս չկա հիջաբը վերացնող որևէ իրավական դրույթ
08 Հոկտեմբեր, 2025 15:07
Երբ կմեկնեն արձակուրդ առաջինից 12-րդ դասարանցիները
16 Սեպտեմբեր, 2021 02:12
Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա. խոսնակ
30 Հոկտեմբեր, 2020 22:11
Գերմանիայից՝ ՀՀ բանակին. 16 ձյունագնացները կիրառվելու են բարձրլեռնային պայմաններում
18 Հունիս, 2026 18:10
Մի քանի տարիների ընթացքում մեզ հաջողվել է լրջորեն բարեփոխել բանակը. վարչապետ
08 Հունիս, 2026 11:22
Մարտի 1-ի գործը հասնում է բանակի հրամանատարական օղակին․ նոր մեղադրանքներ
01 Հունիս, 2026 20:50
Հայաստանի ողջ տարածքով աշխարհազոր կստեղծվի
25 Օգոստոս, 2020 16:33