2021թ հուլիսի 1-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կիլոմետր հատվածում Երևանի 68-ամյա բնակչուհու կողմից վարած «Հունդայ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել կից ձորակում, որի հետևանքով վերջինս և նրա հետ ավտոմեքենայում գտնվող 62-ամյա քույրը տեղում մահացել են:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի, դիակների զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։