Կոռումպացված և կամակատար  դատաիրավական համակարգի չարիք լինելը որքան էլ համընդհանուր ձևակերպման մեջ ընկալելի լինի՝ այդ համակարգից տուժած դժբախտ ընտանիքներն այդ չարիքը սեփական կյանքով տանում են ամեն օր։

2020 թ․ օգոստոսի 31-ին Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանությունը ցնցեց բոլորին։ Հանցագործը՝ Արտյոմ Դավիդյանը, կենցաղային հարցերով վեճի արդյունքում դաժանաբար ծեծելով սպանել է Բերդ քաղաքի բանկիչ Ավետիք Աբգարյանին։ Կատարվածի անմարդկային դաժանությունը՝ մարդու կողմից մարդուն ձեռքերով և ոտքերով գլխին և մարմնին հարվածելով սպանելը, բանականության մեջ չտեղավորվելով՝ առնվազն արդար պահանջ և ակնկալիք է ստեղծում, որ հանցագործը կպատժվի՝ օրենքի ամբողջ խստությամբ։ Կորստի ցավի մեջ ապրող ընտանիքը, որպես արդար դատական համակարգ ունեցող երկրի քաղաքացի՝ իրավունք ունի վստահ լինելու, որ հանցագործը պատժվելու է՝ առանց օրենք շրջանցելու։

 

Դեպքի օրվանից անցել է գրեթե մեկ տարի, գործի քննությունն ընթացքում է․ և ի հակադրություն արդարության բոլոր չափանիշներին՝ հանցագործն ազատության մեջ է․ ընդ որում՝ մեղադրյալն ազատ է արձակվել 500․000 դրամ գրավի դիմաց։ Անկախ գործընթացի իրավական նյուանսներից՝ սա ապտակ է արդարության ակնկալիք ունեցող յուրաքանչյուր քաղաքացու, և ինչու ոչ՝ նաև պետությանը։

Եթե փորձենք դետալային ներկայացնենլ իրավական գործընթացը՝ որևէ բանական հիմնավորում գտնելու ձգտումով՝ ապա պետք է արձանագրել, որ խափանման միջոցի ընտրության հարցով իրար հաջորդած միջնորդությունների ու կայացված որոշումների վերաբերյալ տուժող կողմը որևէ ծանուցում չի ստացել, չի տեղեկացվել իրենց հարազատին դիտավորությամբ կյանքից զրկած մեղադրյալի՝ կալանավորված լինելու կամ ազատ արձակվելու որոշումների վերաբերյալ։

Դատարանի առաջին որոշումը, որով մեղադրյալ Արտյոմ Դավիդյանը կալանավորվել է՝ կայացվել է դեպքից անմիջապես հետո՝ օգոստոսի 31-ին՝ բերման ենթարկվելուց հետո։ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով Դավիդյանին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը՝ եկել է այն եզրահանգման, որ մնալով ազատության մեջ՝ մեղադրյալը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել գործի քննությանը, ինչպես նաև կատարել քրեական օրենքով չթույլատրված նոր արարաք։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

904