Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Հուլիսի 6-ին, ժամը 13։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել։
ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 20։45-ին։ Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր․ սահմանվել է հերթապահություն։
07 Հուլիս, 2021 02:42
1488
Ճանապարհը ժամանակավորապես կփակվի. վարորդներին առաջարկվում է Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհահատվածը շրջանցել
29 Մայիս, 2026 16:48
Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. Կամո Ցուցուլյանը դեպքի վայրում է
11 Հոկտեմբեր, 2025 13:43
Նուբարաշենի փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
12 Հուլիս, 2025 10:11