Աշնանը Հայաստանը ձեռք կբերի «Ջոնսոն և Ջոնսոն» ընկերության պատվաստանյութ

Աշնանը Հայաստանը ձեռք կբերի «Ջոնսոն և Ջոնսոն» ընկերության 50 հազար դեղաչափ պատվաստանյութ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
«Այն օգտագործվում է մեկ դեղաչափով, այսինքն՝ 50 հազար հոգու համար»,- ասաց Ավանեսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանում կլինի նաև «Նովովակսի» մոտ 300 հազար դեղաչափ պատվաստանյութ: Այս պատվաստանյութն էլ ներարկվում է 2 դեղաչափով:
Ավանեսյանը տեղեկացրեց, որ պատվաստանյութերը ձեռք են բերելու «Կովակս» հարթակի շրջանակում:
09 Հուլիս, 2021 19:16
1157
«Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցույթի ընթացքում որոշ ճանապարհահատվածներ փակ կլինեն
16 Սեպտեմբեր, 2025 20:18
«Սևան» քրեակատարողական հիմնարկում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով ներնետված թմրամիջոցների և այլ արգելված իրերի փոխանցումը
16 Սեպտեմբեր, 2025 17:09
Երևան-Գյումրի ճանապարհին խողովակները տապալվել ու փակել են ճանապարհը
16 Սեպտեմբեր, 2025 16:22