
«Ուզում եմ ընդգծել, որ պարոն Գրիգորյանի մասնագիտական և մարդկային հատկանիշները շատ բարձր եմ գնահատում և պիտի ասեմ, որ մենք արդեն խոսել ենք՝ պարոն Գրիգորյանի ներուժը կներառվի պետական կառավարման համակարգում, այդ հարցն առաջիկայում կքննարկենք և որոշում կկայացնենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՔԿ կոլեգիայի անդամներին Արգիշտի Քյարամյանին ներկայացնելիս:
Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետի պաշտոնակատարին ընձեռված հնարավորության և բարձր վստահության համար: «Պարոն վարչապետ, 3 տարի անընդմեջ Դուք բոլոր հարցերով Քննչական կոմիտեի կողքին եք կանգնել, բոլոր խնդիրները, որոնք ծառացել են՝ կազմակերպչական բնույթի, բարոյահոգեբանական մթնոլորտը, սոցիալական երաշխիքներն ապահովելու առումներով, միշտ ընդառաջել եք ինձ և Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին: Մշտապես բարձր վստահություն է եղել մեր նկատմամբ և թույլ տվեք խորին շնորհակալություն հայտնել Ձեզ և իմ գործընկերներին»,- ասել է ՔԿ նախկին նախագահը:
Հայկ Գրիգորյանը նշել է, որ վերջին 7 ամիսների ընթացքում աշխատել է Արգիշտի Քյարամյանի հետ և բարձր է գնահատում նրա անձնական, մասնագիտական, բարոյահոգեբանական հատկանիշները: