
Մենք ճանաչում ենք մի քանի դերասանների, երաժիշտների և պարզապես հայտնի անձանց, ովքեր պատահաբար կամ միտումնավոր սպանել են մարդկանց ՝ նույնիսկ մի քանիսին։
Լեոնիդ Յակուբովիչ
«Հրաշքների դաշտ»-ի (Поле чудес) մշտական հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը 2001 թվականին մահացու վրաերթի է ենթարկել Ղրղզստանի 30-ամյա բնակիչ Սերգեյ Նիկիտենկոյին։ Երիտասարդը հիվանդանոցում մահացել է մի քանի օր անց Քննությունը պարզել է, որ վթարի մեղավորը եղել է ոչ սթափ հետիոտնը, այլ ոչ թե վարորդը։
Կոնստանտին Մելաձե
Ամանորից մի քանի օր առաջ պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն մահացու վրաերթի է ենթարկել 30-ամյա ուկրաինուհուն, Կոզին գյուղի երկու երեխաների մորը: Վարորդը սթափ վիճակում է եղել, չի թաքնվել հանցագործության վայրից եւ չի հերքել, որ նա է եղել ղեկին։ Իրավապահները քրեական գործ են հարուցել, սակայն Մելաձեն ինչ-ինչ պատճառներով որպես վկա է անցել։ Նա մահացածի հարազատների հետ կնքել է արտադատական համաձայնագիր, որով պարտավորվել է պահել այն երեխաներին, որոնք իր պատչառով որբ են դարձել։
Սնուփ Դոգ
1993 թվականին Սնուփ Դոգին ձերբակալել են MTV մրցանակաբաշխության ժամանակ ՝ մրցակցող խմբավորման անդամ Ֆիլիպ Վոլդերմարիումի սպանության կասկածանքով։ Կասկածյալների թվում են նաեւ ռեփերի մերձավոր շրջապատից երկու մարդ, այդ թվում ՝ Սնուփի թիկնապահը, որն անձամբ գնդակահարել է Ֆիլիպին: Աստղի փաստաբաններին հաջողվել է ապացուցել, որ սպանությունը ինքնապաշտպանական գործողություն էր, իբր Վոլդերմարիումը զենքով սպառնացել է Սնուփ Դոգային եւ նրա ընկերներին:
Ֆիլիպ Կիրկորով
2017-ի ապրիլին «Մեկ միլիոնանոց գաղտնիք»(Секрет на миллион) շոուի թողարկման ժամանակ Ֆիլիպ Կիրկորովը խոստովանել է, որ 2003-ին ԱՄՆ-ում համերգի ժամանակ ուժով հետ է մղել 70-ամյա թիկնապահին: Տղամարդն ընկել է եւ գլուխը հարվածել։ Մի քանի ամիս անց թիկնապահը մահացել է, երգչին մեղադրել են սպանության մեջ։ Գործը ավարտվել է միայն 2010-ին, ընդ որում երդվյալ ատենակալների դատարանը արտիստին արդարացրել է ընդամենը 2 տոկոս գերազանցությամբ։