Որքա՞ն կտուգանվեն անտառային հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելու դեպքում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է անտառային հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելու կամ դրանք ինքնակամ զավթելու դեպքում նախատեսված տուգանքի մասին:
Այսպես, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն՝ անտառային հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը, շենքերի կառուցման, բնափայտի մշակման, պահեստների կառուցման և այլ նպատակներով օգտագործման անտառային տարածքներն ինքնակամ զավթելը և դրանք ըստ պատկանելության չվերադարձնելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի (100.000-200.000) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի (300.000-400.000) չափով:
02 Սեպտեմբեր, 2020 21:22
1151
Ալեն Սիմոնյանն ու Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացումն ու տնտեսական դիմակայունության ամրապնդումը
26 Հոկտեմբեր, 2026 17:42
Տևական խաղաղության հաստատումը տարածաշրջանում նոր տնտեսական հնարավորություններ կբացի․ Բերենդսեն
26 Հոկտեմբեր, 2026 13:35
Ճակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառեր
23 Հոկտեմբեր, 2026 22:50