Հուլիսի 14-ին Հվանդանոց տեղափոխված փոքրիկը ևս մի քանի օր կմնա համալսարանական մասնագետների հսկողության տակ։

Երևանի Արցախի փողոցից հիվանդանոց տեղափոխված նորածնի վիճակը շարունակում է կայունանալ։ Տեղեկությունը հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Արհեստական շնչառական սարքն անջատված է»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Դանիելյանի խոսքով` երեխան, որը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա էր տեղափոխվել հուլիսի 14-ին ևս մի քանի օր կմնա համալսարանական մասնագետների հսկողության տակ:


 

1419