Վահան Քերոբյանը գինեգործների և կոնյակագործների հետ քննարկել է խաղողի մթերմանն առնչվող հարցեր
Հուլիսի 17-ին հանդիպել ենք գինեգործների և կոնյակագործների հետ՝ քննարկելու մի շարք հարցեր, որոնցից, թերևս, ամենակարևորը խաղողի մթերմանը նախապատրաստվելը և մթերումների սահուն կազմակերպումն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
«Խոսել ենք միջնաժամկետ և երկարաժամկետ պլանների մասին, վերհանել այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր արտադրողներին ավելի ռիսկային քալերի գնալ և արագ զարգանալ։

Անդրադարձել ենք նաև գործող և նոր մշակվող պետօժանդակության ծրագրերին և դրանց ավելի սահուն իրագործման հարցերին։

Գինեգործության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար, և մենք անելու ենք հնարավոր ամեն բան դրա հնարավորինս արագ աճն ապահովելու համար»,- գրել է Վահան Քերոբյանը:
17 Հուլիս, 2021 22:16
1228
Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Վահան Կոստանյան
08 Հոկտեմբեր, 2026 14:35
Վահան Կոստանյանը Բելգիայից ժամանած գործարար պատվիրակությանը ներկայացրել է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը
08 Հոկտեմբեր, 2026 14:17
Վահան Կոստանյանը Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը
16 Սեպտեմբեր, 2026 11:10
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը
08 Նոյեմբեր, 2025 10:40
Կա 9 ձերբակալված. ՔԿ-ն՝ Վահան Քերոբյանին առնչվող քրեական գործի մասին
07 Նոյեմբեր, 2025 21:19
Հայտնի է՝ Վահան Քերոբյանի ձերբակալության պատճառը
07 Նոյեմբեր, 2025 15:40