
Մեկնարկել է կառավարության նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից 26-ը չի զեկուցվում: Եվս երկու հարց գաղտնի է:
ՄԱԿ-ի 2020թ. էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի տվյալներով, Հայաստանը 193 երկրների ցանկում զբաղեցրել էր 68-րդ տեղը՝ իր դիրքերը բարելավելով 19 կետով: ՀՀ-ում գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության և մասնակցային կառավարման ևս մեկ կարևոր գործիք՝ հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը՝ e-petition.am կամ հայատառ «հանրագիր.հայ» դոմեններով, որը change.org հարթակի հայկական տարբերակն է: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ցանկանում ենք էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով է՛լ ավելի խթանել քաղաքացիների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում»,-ընդգծեց փոխվարչապետը: