Ավտովթար՝ Երասխի ավտոճանապարհին․ կա զոհ և 3 վիրավոր

Այսօր, հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20 կմ հատվածում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մի քանի մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը Արտաշատի, 2-ը Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր ՃՈ հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
21 Հուլիս, 2021 19:34
480
Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զпհեր և վիրшվորներ
28 Օգոստոս, 2025 20:49
Հրդեհ Երևան-Երասխ ավտոճանապարհին գտնվող ջերմատան պահեստային հատվածում
27 Օգոստոս, 2025 21:50
Երասխի մետալուրգիական գործարանը, կարելի է ասել, պատրաստ է. մոտ 30-40 միլիոն դոլարի ներդրում է արվել․ Պապոյան (տեսանյութ)
13 Հունվար, 2025 12:40