Ստեփանակերտում եկեղեցու հարակից տարածքից կապտուկներով և արյունազեղումներով դիակ է հայտնաբերվել

Հուլիսի 19-ին՝ ժամը 16:00-ին, «Շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած խումբը Ստեփանակերտ քաղաքի Անդրանիկի փողոցի վրա գտնվող եկեղեցու հարակից տարածքից հայտնաբերել է Հ. Ա.-ի (ծնված 1963թ. հաշվառված՝ ք. Ստեփանակերտ) դին:
ԱՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական փորձաքննությունների բյուրո» ՓԲԸ-ից հաղորդել են, որ Հ. Ա.-ի դիակի վրա առկա են ձախից ստորին ծնոտի կրծքավանդակի առաջնային մակերեսի, ձախ բազկի ձախից գոտկային շրջանում զույգ սրունքների առաջնային մակերեսի կապտուկներ և արյունազեղումներ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
21 Հուլիս, 2021 21:11
982
Ստեփանակերտի քաղաքապետը գույք հափշտակելու համար կեղծել է երկու ամսական երեխա ունեցող իր կին աշխատողի ստորագրությունը
28 Մայիս, 2024 20:01
Ստեփանակերտի քաղաքապետի կինը վիրավորում է ոստիկաններին և կոչ անում հետապնդել նրանց ընտանիքի անդամներին
21 Մայիս, 2024 19:44
Ստեփանակերտում քանդել են Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված կիսանդրին․ իտալացի պատգամավոր
01 Մարտ, 2024 03:26