«Զինվորը պետք է իր հրամանատարի հետ կիսվի․ ծնող ես, հասկանում ես». փոխգնդապետ Արմեն Օհանյանն այսօր կդառնար 50 տարեկան. մարդ, ով չխնայեց կյանքը հանուն հայրենիքի․․․

Այսօր տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված փոխգնդապետ Արմեն Օհանյանի 50-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, բարձրաստիճան զինվորականներ, ընտանիքի անդամներ, ընկերներ և այլ հյուրեր:

Մինչ միջոցառման սկսվելը հյուրերը ծաղիկներ են խոնարհել Արմեն Օհանյանի շիրիմին: Միջոցառման մասնակիցները ներկայացրել են փոխգնդապետ Օհանյանի անցած մարտական ուղին:

Զինվորների հանդեպ ուշադիր փոխգնդապետ Օհանյանը նրանց հարազատ տղաների պես էր վերաբերվում․ միշտ զինվորի և սպայի կողքին էր։ Իր զինվորները, սպաներն ու գործընկերները փոխգնդապետ Օհանյանին հիշում են և կհիշեն որպես մեծ հայրենասեր և մարդկային վեհ արժեքներով օժտված, բացառիկ մարդ ու անփոխարինելի զինվորական։

Արմեն Միքայելի Օհանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով:

Շնորհակալ ենք, խոնարհվում ենք Ձեր առջև։

2604