Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան կլինիկայում երեք շաբաթ շնչառական ապարատին միացված նորածնի վիճակը կայունացել է: Շնչառական ապարատն արդեն անջատել են: Այդ մասին հայտարարել է կլինիկայի տնօրեն Մայա Չխաիձեն: Նա նաև ընդգծել է, որ իրենց կլինիկայում նոր հիվանդներ ընդունելու համար այլևս տեղ չկա, հայտնում է 1tv.ge-ին:

«Անցած գիշերվանից հետո այլևս տեղեր չկան, փաստացի, կանգ ենք առել: Կլինիկայում ազատ մահճակալներ չկան. բուժվում է 90 երեխա, այստեղ է գտնվում 64 ծնող: Վերակենդանացման բաժանմունքում կա 25 հիվանդ, և այստեղ նույնպես դադարեցրել ենք պացիենտներ ընդունելը: 25 հիվանդներից 18-ը նորածիններ են:

Նրանցից մեկի վիճակը, ով  երեք շաբաթ է, ինչ միացված էր շնչառական ապարատին, կայունացել է, և անջատվել է ապարատը: Երեխայի վիճակը կայուն է: Իհարկե, բուժման կարիք ունի, բայց այժմ վիճակը բարելավվել է»,-ասել է Մայա Չխաիձեն:

1136