Գյումրու փողոցում այսօր հայտնաբերված նորածնի փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34-106 հոդվածի հատկանիշերով: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՇՄ դատախազ Գուրգեն Գրիգորյանը: Մինչ այս պահը նորածնի մոր ինքնությունը պարզված չէ: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 3-ի առավոտյան, ժամը 10:00-10:30-ի սահմաններում Գյումրու Ավտոկայանի մերձակա հատվածի տներից մեկի պարսպի տակ, բարուրով փաթաթված նորածին երեխա էր հայտնաբերվել: Նորածինը տեղափոխվել էր Ավստրիական մանկական հիվանդանոց: Գտնված երեխան տղա է, 3կգ 100 գրամ քաշ ունի, 51 սմ հասակ: Բնածին արատ չի հայտնաբերվել: 

1669