Լողի տղամարդկանց Ռուսաստանի ազգային հավաքականը Տոկիոյի օլիմպիական խաղերում 4x200 մ ազատ ոճի էստաֆետում նվաճեց արծաթե մեդալ:

Եզրափակչում Մարտին Մալյուտինը, Իվան Գիրևը, Եվգենի Ռիլովը և Միխայիլ Դովգալյուկը ցույց տվեցին յոթ րոպե 1,81 վայրկյան ժամանակ: Էստաֆետում հաղթանակը տարան բրիտանացիները (6․58,58), որոնք սահմանեցին եվրոպական ռեկորդ: Ավստրալացիները դարձել են բրոնզե մեդալակիրներ (01․07,84):

Մրցումների նախորդ օրը Ռիլովը նվաճեց ոսկե մեդալ 100 մ թիկնալողում:

Ռուսաստանի հավաքականը նվաճել է 7 ոսկե, 8 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ:

140