Արծրուն Հովհաննիսյանն այսօր ուղիղ եթերում հայտնեց վիրավորների առողջական վիճակի մասին․

«Թշնամին կարճ ժամանակով կարողացել է գրավել մեր հենակետային դիրքերից մեկը։ Դիրքում ունեցել ենք 3 զոհ եւ դիրքում մնացած 1 ծանր վիրավոր։ 4 վիրավորներից ծանր վիճակում միայն այդ 1 զինծառայողն է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, շուտով նա կտեղափոխվի Երեւան՝ հույս կա, որ կփրկվի։

Ես նաեւ եղա հոսպիտալում, բացի այդ մեկ վիրավորից՝ 4-5 հոգի,- ինչու թիվը հստակ չեմ նշում, որովհետեւ վիրավորներ կան, որ ուղղակի սալջարդեր են ստացել,- նրանք կարողացել են անցնել կողքի հարակից դիրքեր։  

Թշնամին, կրելով բավականին մեծ կորուստներ, հետ է շպրտվել։ Հիմա շատ կարեւոր են նույնիսկ այսպիսի լոկալ հաղթանակները։ Թշնամին նենգ է բոլոր դիրքերում եւ փոքր հաջողություններով կարող է ամրապնդել իր հաղթանակի համար նոր հենարաններ»։

462