ԱՄՆ-ը երբեք չպետք է ռազմական աջակցություն ցուցաբերի Ադրբեջանին. Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն իր խոր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին վերջին ողբերգական իրադարձությունների կապակցությամբ: Իր ֆեյսբուքյան էջում նա մասնավորապես գրել է.
«Սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, երեք հայ զինվորների սպանության ու ևս երկուսի վիրավորման մասին տեղեկությունները խիստ մտահոգիչ են: Սա հաստատում է, որ Ադրբեջանն իրականացրել է ևս մեկ ագրեսիվ ու մահաբեր գործողություն: Եթե Ադրբեջանին թույլատրվի սրել իրավիճակը, ապա բռնությունները, մահերն ու ավերածությունները կշարունակվեն:
Պետք է ընդունենք այն փաստը, որ ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Ալիևի ռեժիմին չի խոչընդոտում Ադրբեջանի ագրեսիան և անմիջական սպառնալիք է հայերի համար»,- հայտարարել է Ադամ Շիֆը:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:
29 Հուլիս, 2021 17:25
1134
Համապատասխանությունը պաշտպանում է հաճախորդի ֆինանսական անվտանգությունը․ Կարեն Ադամյան
28 Ապրիլ, 2026 11:39
Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհետ կորած
23 Ապրիլ, 2026 18:13
Հայաստանում ոսկեգործության և ադամանդագործության համար հարկային նպաստավոր պայմաններ են ստեղծվում
14 Ապրիլ, 2026 14:57
Շերմանը միացել է Շիֆի` Ադրբեջանի եկամուտները բռնագրավելու և դրանք «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին» ուղղել նախագծին
21 Սեպտեմբեր, 2024 00:57
Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ
25 Ապրիլ, 2024 02:49
Ադամ Շիֆը կոչ է արել դադարեցնել ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
28 Սեպտեմբեր, 2023 23:23