2021 թվականի հուլիս ամսից Արմավիրում մեկնարկել են Արարատյան փողոցի կապիտալ նորոգման աշխատանքները:

Ծրագիրն իրականացվում է պետական համաֆինանսավորմամբ՝ 70% համայնքային և 30% պետական բյուջեի միջոցներով. նորոգվելու է փողոցի 1 կմ երկարությամբ երթևեկամասը:

Համայնքային բյուջեի միջոցներով նախատեսված են արտաքին լուսավորության էներգախնայող ցանցի կառուցման, ճանապարհի գծանշման, ջրագծերի նորոգման և մասնակի փոխարինման աշխատանքներ, Արարատյան - Շահումյան փողոցների խաչմերուկում տեղադրվելու է լեդ լուսաֆոր:

Այսօր ճանապարհի նորոգման աշխատանքներին տեղում հետևել է քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը: Այս պահին փողոցում իրակացվում են եզրաքարերի տեղադրման և փոսային նորոգման աշխատանքներ:

Առաջիկայում կմեկնարկեն նաև Աբովյան փողոցի և բակային տարածքների կապիտալ նորոգման աշխատանքները:

1188