
Նախորդ շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ և ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել։
Ռուս խաղաղապահները մեկ շաբաթվա ընթացքում ապահովել են Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ ավելի քան 2000 ավտոմեքենաների երթևեկության անվտանգությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Լեոնիդ Ստեֆանովը, դիտորդական կետի անձնակազմը շուրջօրյա ռեժիմով իրականացնում է Լաչինի միջանցքով ավտոմեքենաների և քաղաքացիական անձանց տեղաշարժի վերահսկման աշխատանքներ: Ամեն օր ռուս խաղաղապահների հսկողությամբ նշված տարածքով անցնում է ավելի քան 200 մեքենա։
«Ընդ որում, յուրաքանչյուր մեքենա անցնում է զննման ընթացակարգ, իսկ վարորդն ու ուղևորները ներկայացնում են անձը հաստատող փաստաթղթեր։ Նշված բոլոր կետերը պահպանելու դեպքում ուղևորին տեղափոխող մեքենան անցնում է առաջ», – ասել է Ստեֆանովը։
Նա նշել է, որ եուս խաղաղապահները շարունակում են իրականացնել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և ավտոտրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովման, Լաչինի միջանցքով պարենի և այլ ապրանքների տեղափոխման խնդիրները:
Անցած շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել:
«Շատ անվտանգ է, հանգիստ, և ոչ մի սարսափելի բան չկա։ Այստեղ են գտնվում ռուս խաղաղապահները։ Երեխաները շատ են, նրանք խաղում են ամենուր, ամեն ինչ շատ լավ է. և կրակոցներ չեն եղել», – պատմում է տեղի բնակչուհի Անահիտ Հարությունյանը։
Ռուս խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքին շրջանաձև հսկողություն իրականացնելու համար:
Աղբյուր՝ armeniasputnik.am