Վրաստանը ներկայացնոց այս մարզիկներին այլևս արգելվում է մասնակցել օլիմպիական խաղերին:

Վրաստանցի երկու ձյուդոիստներ լքել են Տոկիոն, քանի որ նրանց հեռացրել են օլիմպիական խաղերից COVID-ի սահմանափակումները խախտելու համար: Տեղեկությունը հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին։

Նշվում է, որ ձյուդոիստները տեսարժան վայրերը տեսնելու համար լքել են օլիմպիական գյուղը` դրանով իսկ խախտելով կորոնավիրուսային սահմանափակումները: Մարզիկներն այլ մարդկանց հետ լուսանկարվել են Տոկիոյի աշտարակի մոտ։

Օլիմդիադայի մեկնարկից մինչև հիմա սա առաջին դեպքն է, երբ մարզիկներին զրկել են հավատարմագրումից։

Հաղորդվում է, որ հեռացված մարզիկները օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ Վաժա Մարգվելաշվիլին ու Լաշա Շավդատուաշվիլին են:

Տոկիոյի Օլիմպիական ու Պարալիմպիկ Խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Մասանորին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ սա կանոնների կոպիտ խախտում է, ու այս մարզիկներին այլևս արգելվում է մասնակցել օլիմպիական խաղերին:

Խաղերի մասնակիցների համար նախատեսված կանոնների համաձայն՝ մարզիկները կարող են լքել իրենց կացարանը միայն պաշտոնական խաղահրապարակներ և լրացուցիչ վայրեր (որոնք նրանք նշել են այցելությունների համար թույլատրված վայրերի ցանկից իրենց գործունեության ծրագրում) մեկնելու համար:

Մարզիկներին արգելվում է զբոսնել քաղաքում ու այցելել տուրիստական շրջաններ, խանութներ, ռեստորաններ, բարեր կամ մարզասրահ, ինչպես նաև հասարակական տրանսպորտից օգտվել:

Աղբյուր՝ armeniasputnik.am

485