Եվրամիությունում սպառնացել են դադարեցնել Վրաստանի ֆինանսավորումը
Վրաստանը կարող է զրկվել Եվրամիության ֆինանսական աջակցությունից, եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չվերադառնա ընդդիմության հետ ձեռք բերված պայմանավորվածության կատարմանը՝ հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Վրացական երազանքին» կոչ եմ անում վերադառնալ համաձայնությանը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կլինի, եթե Վրաստանը չկատարի այն: Մենք դեռևս մարտ ամսին ենք քննարկել մակրոֆինանսական տրանշի դադարեցումը, և, գործընկերներիս արձագանքից ելնելով, ես կարող եմ եզրակացնել, որ նրանք իրապես մտածում են այդ մասին»,- նշել է եվրախորհրդարանականը:
Նա չի բացառել, որ եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը կարող են այդ հարցում համատեղ գործել:
01 Օգոստոս, 2021 00:19
996
Վրաստանը ԵՄ-ին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ՝ կապված Ֆրանսիայի ցույցերի հետ
12 Հոկտեմբեր, 2026 17:44
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09 Հոկտեմբեր, 2026 21:45
Արևմտյան երկրները Վրաստանը կդիտարկեին որպես բուֆերային գոտի, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները. Կալաձե
05 Հոկտեմբեր, 2026 16:10