Տարուց ավելի բալթիմորցի Նիքոլ Ջոնսոնը վարել է մեքենա, որի բեռնախցիկում թաքցրել է 7-ամյա զարմուհու եւ 5-ամյա զարմիկի մարմինները ճամպրուկում, տեղեկացնում է The Sun պարբերականը։

Բալթիմորի օկրուգի ոստիկանությունը հայտարարել է, որ 33-ամյա Նիքոլ Ջոնսոնը կալանավորվել է չորեքշաբթի ուշ երեկոյան, այն բանից հետո, երբ ոստիկանները նկատել են նրա ավտոմեքենայի չարտոնված գրանցահամարները եւ հայտնաբերել, որ նա մեքենան վարում է առանց վարորդական իրավունքի։ Սպան զգացել է քայքայվող մարմինների հոտը, երբ մեքենան փորձում էին քարշակին միացնել։

Հաշվետվությունում ասվում է, որ Ջոնսոնը ավելի քան մեկ տարի թաքցրել է 7-ամյա զարմուհու՝ Ջոշլին Մերի Ջեյմս Ջոնսոնի մարմինն իր մեքենայի բեռնախցիկում, ճամպրուկի մեջ, հետո, այս տարվա մայիսին Ջոնսոնը այնտեղ է մտցրել նաեւ 5-ամյա զարմիկի՝ Լարի Դառնել Օ՛Նիլի մարմինը քրոջ կողքին։

Իշխանությունները հավաստիացնում են, որ Ջոնսոնի քույրը՝ Դաշելը, խնդրել է նրան նայել երեխաներին 2019թ., երբ ի վիճակի չի եղել հոգալ նրանց մասին։ Համաձայն դատական փաստաթղթերի՝ Ջոնսոնը մի քանի անգամ հարվածել է 7-ամյա Ջոշլինին՝ զայրանալով աղջկա վրա։

Երեխան ի պատասխան հարվածել է մորաքրոջը, ինչից հետո Նիքոլը վրեժ է լուծել նրանից, զարմուհու մարմինը ճամպրուկում դրել է մեքենայի մեջ 2020թ. մայիսին, իսկ հետո այնտեղ է դրել նաեւ աղջկա եղբորը՝ ավելի քան մեկ տարի հետո։

Կնոջ պնդմամբ՝ նա չի հիշում, թե երբ է սպանել տղային եւ ինչու։

 

Աղբյուր՝ news.am

598