ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում օգոստոսի 2-ին անցկացվել է զորքերի ծառայության բարելավմանն ուղղված հավաք-խորհրդակցություն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաք-խորհրդակցության ընթացքում բարձրացվել են զորամասերի ներքին վերակարգերի       կազ­մակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, ռազմական ուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման, պահակային ծառայության օպտիմալացման և այլ խնդիրներ, ներկայացվել են դրանց լուծման հնարավոր ուղիները։ ԶՈՒ ԳՇ զոր­քերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանը տվել է համապատասխան հրահանգներ։

Ըստ աղբյուրի՝ կայազորային կարգապահական վաշտերի առաջին կիսամյակի արդյունքներով՝ «Օրինակելի ներքին ծառայություն կազմակերպելու համար» մի խումբ զինծառայողներ խրախուսվել են ԳՇ զորքերի ծառայության վարչության պետի շնորհակալագրով:

421