«Տիտանիկի» թանգարանում փլուզվել է այսբերգի պատը, կան տուժածներ

Այսբերգ պատկերող պատը փլուզվել է ԱՄՆ Թենեսի նահանգի «Տիտանիկի» թանգարանում։ Թանգարանի առնվազն երեք այցելու տուժել է։ Այս մասին հայտնում է թանգարանի Facebook-յան էջը։
Ինչպես նշվում է թանգարանի էջում, երեք տուժածները հոսպիտալացվել են: Թե որքանով են լուրջ վնասվածքները, հայտնի չէ։
03 Օգոստոս, 2021 18:18
8619