Արցախի Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհահատվածում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա մեկ զոհ, մեկ վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշվում է, որ այսօր` օգոստոսի 6–ին, ժամը 12:55-ին ՆԳ նախարարարության ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհահատվածի 8-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

«Պարզվել է, որ իրար են բախվել «Վազ 2107» և «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենաները: «Վազ 2107» մեքենայի վարորդ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչը (ծնված 1963թ.) շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություն: Ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել»,-նշված է հաղորդագրության մեջ:

«Նիսան Տիանա» մեքենայի վարորդ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ա-ին (ծնված 1996թ.) փրկարար ծառայողները մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

 

1111