Ֆրանսիացիների ամենասիրելի նախաճաշի ավանդույթը երկուշաբթի օրվանից փոխվեց: Այսուհետև ֆրանսիացիները սրճարանում կրուասանով մեկ գավաթ սուրճ վայելելու համար COVID անձնագիր պետք է ներկայացնեն:

Նախագահ Էմանուել Մակրոնը քաղաքացիներին պարբերաբար դիմում է պատվաստվելու ուղերձով:

Պատվաստումների մակարդակը Ֆրանսիայում բարձրացել է, քանի որ տեղացիները կանգնած էին ամենօրյա հաճույքներից զրկվելու վտանգի առջև:

Սրճարանների և բարերի սեփականատերերը, ովքեր խախտում են կանոնը, ենթարկվում են նախազգուշացման, իսկ երկրորդ խախտման դեպքում գործում է տվյալ օբյեկտների 7-օրյա փակման հրահանգը: Եթե հետագայում էլ չպահպանեն ընդունված կարգը, վերջիններս կարող են ենթարկվել մեկ տարվա ազատազրկման:

Եվրոպական երկրներից Իտալիայում ևս ներդրվել են առողջապահական նմանատիպ կարգավորումներ, բայց Ֆրանսիան կիրառում է համապարփակ մոտեցում:

Ֆրանսիայի առողջապահության նախարարության տվյալները վկայում են, որ հուլիսի վերջին ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունված յուրաքանչյուր տասը պացիենտից ինը պատվաստված չի եղել:

Հարցումները ցույց են տալիս, որ Ֆրանսիացիների մեծամասնությունը կողմ է առողջության անձնագրի կիրառմանը:

153