Կառավարության համաֆինանսավորմամբ Արագածոտնի մարզի 50 համայնքում իրականացվում է շուրջ 3.3մլրդ ընդհանուր արժեքի 82 սուբվենցիոն ծրագիր:

Ծրագրային ուղղություններն են՝ 

 

Ճանապարհաշինական /ասֆալտապատում/ - 16 ծրագիր՝ 16 համայնքում

Լուսավորության ցանցի կառուցում - 14 ծրագիր՝ 14 համայնքում

Հասարակական շենք-շինությունների վերանորոգում /ներառյալ մշակույթի տուն, ՏՏ դպրոց, համայնքային կենտրոններ/- 14 ծրագիր՝ 12 համայնքում

Խմելու ջրագծերի արդիականացում - 12 ծրագիր՝ 12 համայնքում

Գազաֆիկացում - 9 ծրագիր՝ 8 համայնքում

Ոռոգման համակարգերի արդիականացում - 7 ծրագիր՝ 7 համայնքում

Զբոսայգիների /պուրակների կառուցում-բարեկարգում - 4 ծրագիր՝ 2 համայնքում

Մանկապարտեզի բակի բարեկարգում, գույքի ձեռքբերում - 3 ծրագիր՝ 3 համայնքում

Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում - 3 ծրագիր՝ 3 համայնքում:

 

Արագածոտնի մարզպետարանը մարզի բոլոր համայքներին առաջարկել է ներկայացնել սուբվենցիոն ծրագրեր: 2021 թվականի սուբվենցիոն ծրագիրին դիմել են Արտաշավան, Ագարակ, Ակունք, Աղձք, Ավան, Անտառուտ, Աշնակ, Արագածավան, Արուճ, Արագածոտն, Ագարակավան, Ալագյազ, Աշտարակ, Ապարան, Բյուրական, Գառնահովիտ, Դաշտադեմ, Դավթաշեն, Եղնիկ, Թալին, Իրինդ, Լեռնարոտ, Ծաղկահովիտ, Կարբի, Կաքավաձոր, Կոշ, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Ղազարավան, Մաստարա, Մելիքգյուղ, Նոր Արթիկ, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Ներքին Սասնաշեն, Ներքին Բազմաբերդ, Շամիրամ, Շղարշիկ, Ոսկեվազ, Ոսկեհատ, Ուջան, Վերին Բազմաբերդ, Վերին Սասունիկ, Վերին Սասնաշեն, Սասունիկ, Տեղեր, Փարպի, Օհանավան, Օրգով, Օշական համայնքները:

 

Ծրագրի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հանրային լսման հիման վրա, հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը: Սուբվենցիոն ծրագիրն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

408