Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվեց 8-րդ գումարման Ազգային ժողովը, ապա սկսվեց ՀՀ նոր կառավարության ձևավորումը:

Հայտնի է Վարչապետից, երկու փոխվարչապետերից և 12 նախարարներից բաղկացած կառավարության կազմը: Եվ այսպես՝ գործադիրը վարչապետի պաշտոնում կղեկավարի Նիկոլ Փաշինյանը: Փոխվարչապետերի պաշտոնը կզբաղեցնեն Սուրեն Պապիկյանն ու Մհեր Գրիգորյանը:

Գործադիրում հնաբնակների կողքին կան նաև նոր անուններ: Եվ այսպես` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կշարունակի ղեկավարել Նարեկ Մկրտչյանը, Առողջապահության նախարարությունը` Անահիտ Ավանեսյանը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ Անդրանիկ Փիլոյանը, էկոնոմիկայի նախարարությունը` Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարությունը` Վահրամ Դումանյանը, Շրջակա միջավայրի նախարարությունը` Ռոմանոս Պետրոսյանը, Արդարադատության նախարարությունը կղեկավարի նախարար Կարեն Անդրեասյանը,  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը` Վահագն Խաչատուրյանը, Պաշտպանության նախարարությունը` Արշակ Կարապետյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` Գնել Սանոսյանը, և Ֆինանսների նախարարությունը` Տիգրան Խաչատրյանը: 

Իսկ այսօր ՀՀ նախագահի հրամանագրով  7-րդ գումարման ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշանակվեց արտաքին գործերի նախարար:

Հիշեցնենք` երեկ գործադիրի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությանը ներկայացրեց «Կառավարության հնգամյա ծրագիրը»: Կառավարությունը ընդունեց ծրագիրը: Խմբագրական աշխատանքերից հետո ծրագիրը օգոստոսի 20-ին կուղարկվի Ազգային ժողով:

Հայկ Մագոյան

4226