Կիոկուշին կարատեի Հայաստանի ազգային ֆեդերացիայի հավաքականն ուսումնամարզական 2-րդ հավաքն է անցկացրել:

ԿԿԱՖ-ի նախագահ Սպարտակ Գասպարյանի գլխավորությամբ մարզումներն ընթացել է Դավիթաշենի նորաբաց մարզասրահում:

Հավաքականը երկօրյա հանգիստ կունենա, այնուհետև Արցախում կանցկացնի նախապատրաստության հերթական փուլը՝ 3-րդ հավաքը:

Ընտրանին նախապատրաստվում է Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

769