ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի հարցերով վարչությունը (FDA) պաշտոնապես և վերջնականապես հավանություն է տվել Comirnaty պատվաստանյութին, որը մշակվել է գերմանական BioNTech և ամերիկյան Pfizer կորպորացիայի կողմից։ Այս մասին հայտնում է FDA-ի մամուլի ծառայությունը։

«Այսօր վարչությունը հավանություն է տվել COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութին։ Այն հայտնի էր որպես Pfizer/BioNTech, այժմ այն շուկայում կներկայացվի Comirnaty անվանումով՝ որպես 16 տարեկանից սկսած անձանց համար COVID-19-ի դեմ կանխարգելիչ միջոց»,-ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Նշվում է, որ արտակարգ հանգամանքներում պատվաստանյութը նախկինի պես հասանելի կլինի 12-15 տարեկան անձանց։ Վարչությունը հույս ունի, որ պատվաստանյութի վերջնական հաստատումը վստահություն կներշնչի բնակչությանը և կմղի պատվաստման։

Դեղամիջոցի վերջնական սերտիֆիկացման համար գերատեսչությանն անհրաժեշտ է ուսումնասիրել մոտ 10 անգամ ավելի տվյալներ, քան արտակարգ հանգամանքներում կիրառման համար արագացված ընթացակարգում։

1in.am

322