
Այսօր՝ օգոստոսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Աննա Մնացականյանը իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Ա. Մնացականյանը տեղում մահացել է: Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղայալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
ժամանել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբիկ Հակոբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Գևորգյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: