Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-34 (Մ-3), Ստեփանավան-Պրիվոլնոյե-Վրաստանի սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ5+038 հատվածում։

Մոտ 5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է ՀՀ Լոռու մարզով՝ Ստեփանավան, Ուռուտ, Պրիվոլնոյե բնակավայրերի մոտով։

Արդեն ընթանում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։ Նորոգումը կատարում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։

Աշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 140 միլիոն դրամ։ Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից։

Ճանապարհի նորոգումը մեծ նշանակություն ունի երթևեկն անվտանգ և ապահով կազմակերպելու համար։

95