
Պատգամավորները Վաղարշակ Հակոբյանին ընտրեցին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
«Հարգելի հայրենակիցներ,
ցանկանում եմ տեղեկացնել, որ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում ընտրվել եմ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
Նախորդ գումարման խորհրդարանում զբաղեցնելով Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ ՌԴ, եվրասիական ու տարածաշրջանային մեր գործընկերների հետ, համատեղ նախանշել հետագա գործակցության զարգացման հեռանկարները։
Ձևավորված ամուր գործնական և ընկերական հարաբերությունները, վստահ եմ, էլ ավելի կնպաստեն եվրասիական ինտեգրման մեր օրակարգին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը։