
Հունաստանում գտնվող Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր։
Այն առաջարկում է մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության կառույցներում աշխատող բարձրագույն կրթությամբ, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող, 24 տարեկանից բարձր, անգլերենի բարձր և գերազանց իմացությամբ (Toefl 89-90 (ընթերցանություն՝ 18 միավոր, լսելու կարողություն՝ 17 միավոր, գրելու կարողություն՝ 17 միավոր, խոսելու կարողություն՝ 20 միավոր) կամ IELTS 6.5 կամ CAE (А or B) աշխատակիցների համար։
Կրթաթոշակային տեղն առաջարկվում է հետևյալ վեց ուղղություններով՝
- MBA in General Management,
- MBA in Marketing,
- MBA in Finance,
- MBA in Logistics and Supply Chain Managment,
- MBA in Healthcare Management,
- ΜΒΑ in Human Resource Management:
Ուսումնառությունը կարող է կազմակերպվել երկու եղանակով՝ առկա ձևաչափով և 3 ուսումնական այց (Executive mode) կամ առցանց ուսուցում և 3 ուսումնական այց (Executive mode blended): Ուսումնառության ընթացքում ուսուցողական այցերը կազմակերպվում են դեպի Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և Հունաստան:
Ուսման վարձը հոգում է համալսարանի ղեկավարությունը, իսկ այցերի հետ կապված բոլոր ծախսերը՝ մասնակիցը:
Նախարարությունը կարող է ներկայացնել տասը թեկնածություն: Վերջնական ընտրությունը կատարելու է համալսարանի ղեկավարությունը՝ հաշվի առնելով ինչպես առաջադիմությունը, այնպես էլ հետևյալ չափանիշները՝
- Մասնագիտական փորձ (մասնագիտական և կառավարչական փորձ)։
- Ակադեմիական որակավորումներ (հավատարմագրված բուհի բակալավրի աստիճան կամ այլ բարձրագույն կրթության աստիճան՝ համապատասխան առաջադիմությամբ)։
- Այլ չափանիշներ (նպատակասլացություն, ծրագրում բավարար ժամանակ և ջանք ներդնելու պատրաստակամություն, կարողություն, հանրային և մասնագիտական պատրաստակամություն, ինչպես նաև գործատուի աջակցություն):
Ցանկացողները մինչև հոկտեմբերի 1-ը ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին պետք է ներկայացնեն դիմում (հայտաձևը կցվում է), անձնագրի, դիպլոմի և լեզվի իմացությունը հաստատող համապատասխան փաստաթղթերի պատճենները, երաշխավորական նամակ, մոտիվացիոն նամակ և ինքնակենսագրություն (անգլերենով):
Համալսարանի և ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ york.citycollege.eu/mba_am կայքից:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ