Ստեփանակերտում վերանորոգվող ծանրամարտի մարզադպրոցը կանվանակոչվի Սիմոն Մարտիրոսյանի պատվին
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վերանորոգվող ծանրամարտի մարզադպրոցը կանվանակոչվի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի պատվին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Արցածի ծանրամարտի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանը։
«Սիրելի արցախցիներ, ծանրամարտի սիրահարներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ և Արցախի ծանրամարտի ասոցացիայի ջանքերով մեկնարկել են ծանրամարտի մարզադպրոցի կապիտալ վերանորոգման աշխատանքները»,- տեղեկացնում է Շիրինյանը։
Նրա խոսքով՝ վերանորոգված մարզադպրոցը լինելու է միջազգային չափանիշներին համապատասխան։
Գրառմանը կից Շիրինյանը նաև վերանորոգման ընթացքը ներկայացնող լուսանկարներ է հրապարակել։
05 Սեպտեմբեր, 2021 17:26
1659
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել․ ԱԽ քարտուղարի գրասենյակ
12 Նոյեմբեր, 2026 21:35
TRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ այն Հայաստանի և ԱՄՆ-ի կողմից համաձայնեցված և հիմնված կառույց է․ Ալեն Սիմոնյան
07 Նոյեմբեր, 2026 15:56
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
03 Նոյեմբեր, 2026 18:32
Օնիկ Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել MMA-ի աշխարհի երիտասարդական առաջնությունում
06 Նոյեմբեր, 2026 18:28
Հայաստանի դեմ հերթական լուրջ հաքերային հարձակման մասին․ Մարտիրոսյան
30 Հոկտեմբեր, 2026 10:46
Շատ շտապ․ PHP խոցելիությունը պահանջում է շտապ թարմացում կայքերում․ Սամվել Մարտիրոսյան
22 Հոկտեմբեր, 2026 19:19