Քադաֆիի որդին ազատ է արձակվել

«Libyan Observer»-ը գրում է, որ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Սաադի Քադաֆին, ազատ է արձակվել Տրիպոլիի բանտից և անմիջապես մեկնել է Թուրքիա։
Արդարադատության նախարարության աղբյուրները նշել են, որ Սաադին «բանտից ազատվել է դատարանի որոշման համաձայն», որը տրվել էր մի քանի տարի առաջ: Գլխավոր դատախազը, ըստ աղբյուրի, խնդրել է, որ որոշումն ի կատար ածվի «բոլոր անհրաժեշտ պայմանները բավարարվելուն պես»:
2011 թվականին Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո սկսվեց հետապնդում նրա հարազատների նկատմամբ: Որդին՝ Սաադին, փախավ Նիգեր, սակայն 2014-ին նա հանձնվեց Լիբիայի նոր իշխանություններին:
Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլով է զբաղվել՝ 2001/02 մրցաշրջանում դառնալով Լիբիայի առաջնության լավագույն ռմբարկուն։
06 Սեպտեմբեր, 2021 15:04
1461